Բավ է պառակտվել
19-10-2020 13:36

Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նրա անունը դեռ հիշելու են բոլորը։
«Անփորձանք պարոն գնդապետ։

Հենց նրա նմանների շնորհիվ ենք հաղթելու։ Հենց նրա կողքին կռվեք, սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ»,- գրել է Հովհաննիսյանը:

Մեկ այլ գրառմամբ դիմելով հայ երիտասարդներին՝ Ա. Հովհաննիսյանը հարց է ուղղել նրանց, թե ի՞նչ են արել նրանք, որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից և կրկին հիշատակել գնդապետ Ստեփան Գեւորգյանին.

«Մտածիր դրա մասին ու հիշիր. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է, որ հաղթելու է, նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախչի սարքին տանկով»։