Բավ է պառակտվել
05-02-2021 13:11

Երկօրյա դադարից հետո Ղարաբաղում վերսկսվել են որոնողական աշխատանքները

2020 թվականի նոյեմբերից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է զինվորականների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1355 աճյուն։

Երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են Ղարաբաղում զինված հակամարտության գոտում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները։ Այդ մասին ուրբաթ տեղեկացրել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

“Այսօր փրկարարական 5 ջոկատով որոնումներն իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում”,- ասվում է հաղորդագրությունում:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:
Նշենք, 2020 թվականի նոյեմբերից 13-ից մինչև հունվարի 31-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր ընդհանուր 1345 աճյուն։