Բավ է պառակտվել
13-12-2021 14:48

Հայաստանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին Արցախի հայտարարությունը

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին Արցախի հայտարարությունը։

Ավելի վաղ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը կողմ էր արտահայտվել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների անժամկետ ներկայությանը՝ մինչև խնդրի վերջնական կարգավորումը։

«Կան պայմանավորվածություններ, կա մեր խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը, որն իսկապես շատ կարևոր ներդրում է ունենում, որպեսզի մարդիկ ապրեն ապահովության զգացումով, այն զգացողությամբ, որ նրանք ապագա ունեն այս տարածաշրջանում: Սա իսկապես խաղաղության և պոզիտիվի շատ լուրջ, կարևոր գործոն այս բարդ իրավիճակում»,- ասել է դեսպանն՝ ի պատասխան «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հարցին։

Խոսելով հետագա անելիքների մասին՝ դեսպանը նշել է․ «կյանքը ցույց կտա»։

Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ ռուսական խաղաղապահ ուժերը Արցախում կմնան ավելի քան 5 տարի։