Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
“Դեսպան Թրեյսին հարգանքի տուրք մատուցեց անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին։ Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին”, - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։