Բավ է պառակտվել
29-12-2016 13:40

ՊՆ խոսնակ․ Հակառակորդն առնվազն 7 զոհ ունի

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է հակառակորդի կրած կորուստների մասին:
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ զինված ուժերում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»,- գրել է ՊՆ խոսնակը։