Բավ է պառակտվել
14-06-2019 19:34

Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին “Մարտական ծառայություն” մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտեմ Խաչատրյանին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նախագահը սըորագրել է համապատասխան հրամանագիրը ուրբաթ օրը։

Հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմանում, հակառակորդի կողմից N զորամասի պաշտպանական գծի մարտական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արտեմ Խաչատրյանը: Նա մահացել է ռազմական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։ Խաչատրյանի մահվան դեպքի հարուցվել է քրեական գործ։