Բավ է պառակտվել
15-04-2021 15:39

Արցախի նախագահը կհարցաքննվի սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակներում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջիկայում կհարցաքննվի հարուցված քրգործերից մեկի շրջանակներում, հայտնում է հանրապետության գլխավոր դատախազությունը։

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների պարբերական հարցումները տեղեկացնում ենք, որ Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով»,- ասվում է հայտարարությունում։

Հարցաքննության օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։