Բավ է պառակտվել
06-07-2019 10:35

Արցախի նախագահը և Հայաստանի կառավարությանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հարցեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Արցախում հանդիպում է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, տեղեկացրել է Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ քննարկվել են տարբեր բնագավառներում երկու հայկական պետությունների համագործակցության հարցեր։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Արցախի միջև տնտեսական կապերի հետևողական ընդլայնումը և խորացումը։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն, այլ պաշտոնատար անձիք։