Բավ է պառակտվել
22-02-2023 21:41

Արցախի նախագահը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը անվանել է «պայքարի կարևոր հանգրվան»

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ: Այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:
Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը՝ առավելագույնս աջակցելու այդ ջանքերին»,- գրել է Հարությունյանը: