Բավ է պառակտվել
30-06-2022 22:00

ԱՀ նախագահը կարևորել է ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն անվտանգության երաշխիքների ապահովման գործում

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի նիստում՝ ԱՀ

2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդման ընթացքում` անդրադառնալով անվտանգության ուղղությամբ գործադրվող հիմնական ջանքերին, նշել պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավման մասին` շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանիզմների ձևավորմամբ:

Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները պաշտպանության ողջ համակարգում, քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման որոշակի աշխատանքներն ու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցության ապահովումը:

«Մեծապես կարևորում ենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը»-ասել ԱՀ նախագահը՝ այդ առումով անհրաժեշտություն համարելով ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը՝ մինչև հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորումը և խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը զգալիորեն ավելացնելը: