Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
«Քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով»,- հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

Բավ է պառակտվել