Բավ է պառակտվել
01-06-2019 12:55

Արցախի նախագահը շնորհավորել է Փաշինիանին ծննդյան օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա ծննդյան կապակցությամբ, տեղեկացրել է Արցախի նախագահի աշխատալազմի տեղեկատվական վարչությունը։

Այսօր լրացել է Փաշինյանի 44-ամյակը։

“Հարգելի Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին”,- ասված է ուղերձում։
Սահակյանը խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն է ցանկացել Փաշինյանին, նրա ընտանիքի բոլոր անդամներին և հարազատներին, - ասված է ուղերձում: