Բավ է պառակտվել
04-10-2022 13:27

Արցախի նախագահը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել հանրապետության պետնախարարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է ռուսաստանցի ներդրող, բարերար Ռուբեն Վարդանյանին ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը: Այս մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»,- գրել է նա:
Նախագահը հայտնել է, որ սպասում է իր առաջարկի վերաբերյալ Վարդանյանի որոշմանը։
«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է նա: