Բավ է պառակտվել
17-12-2018 13:41

Արցախի նախագահն ԱԻ ծառայության աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրենին՝ նախկին նախարար Լևոն Մնացականյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի օրն այցելել է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ներկայացրել է անձնակազմին նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին։

Նախկինում Լևոն Մնացականյանը զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարար - Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։
Ինչպես տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, Սահակյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել Մնացականյանին նոր պաշտոնում։
Պետության ղեկավարը շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Կարեն Աբրահամյանին կատարած աշխատանքների համար և հաջողություն մաղթել վերջինս նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի նոր պաշտոնում։
Դեկտեմբերի 14-ին Բակո Սահակյանը ստորագրել է Լևոն Մնացականյանին Արցախի պաշտպանության նախարար - Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու հրամանագիրը և այդ պաշտոնին նշանակել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։