Բավ է պառակտվել
20-06-2022 12:59

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները:

Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին: