Բավ է պառակտվել
19-03-2022 13:41

Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել՝ քննարկելու ներքին և արտաքին մարտահրավերները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է հանրապետության ղեկավարի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը:

Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:

Լարվածության սրացում Արցախում

Մարտի սկզբից ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ գնդակոծում է Արցախի բնակավայրերն, այդ թվում՝ ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Բացի այդ, ադրբեջանական կողմից սահմանային գոտում հայերենով բարձրախոսներով պարբերաբար գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Մարտի 8-ի գիշերը (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) Շուշիի մոտ գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ։ Վերանորոգման աշխատանքներից հետո մարտի 19-ին Արցախի գազամատակարարումը վերականգնվել է։