Բավ է պառակտվել
13-03-2023 11:30

Արցախն առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանրմարտահրավերների․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է:

Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի

Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանրմարտահրավերների:

Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:

Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 190 մլն դոլարի վնաս. ՄԻՊ-ի զեկույց
«Կարտոֆիլը շքեղություն է». CNN-ը պատմում է, թե ինչպես են սպառվում կենսական պաշարները՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» Արցախը շրջափակելու պատճառով
Մենք այդպես էլ չլսեցինք, թե ովքեր են Արցախում դավադիր ուժեր. Վիտալի Բալասանյան
Արցախն արդեն 168 ժամ շրջափակման մեջ է։ Կյանքը շարունակվում է, մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները. Ռուբեն Վարդանյան
Քիմ Քարդաշյանն աշխարհին կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախի շրջափակմանը