Բավ է պառակտվել
08-12-2022 18:13

Անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ առաքելությունը Արցախում․ նախագահ Հարությունյան

Մինչև արցախա-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը, անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ առաքելությունը Արցախում՝ որպես հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավոր, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ դրան զուգահեռ պետք է աշխատե լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղությամբ:։

Նախագահը կարևորել է նաև համահայկական համախմբվածության, յուրաքանչյուր հայի ներգրավվածության աստիճանի բարձրացման և ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, շարունակվող աշխատանքը հաջողությամբ իրականացնելու և պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։

«Յուրաքանչյուր հայ, իր գիտելիքների, փորձի, կարողությունների, ունակությունների ու հմտությունների սահմաններում պետք է նպաստի Հայրենիքի զարգացմանն ու զորացմանը: Սա է հայոց պետականությունն ամրացնելու, ժամանակակից հարափոփոխ աշխարհում մեր ազգային ինքնությունը պահելու միակ ճանապարհը: Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: