Բավ է պառակտվել
01-04-2019 21:11

Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են Թալիշ և քննարկել շրջանի վերականգնման հարցերը

Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպել են ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների հետ։ Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամլո ծառայությունը։

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ադրբեջանական զինված ուժերը հրթիռա-հրետանային միջոցների, զրահամեքենաների և ավիացիայի օգտագործմամբ ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել շփման գծի ողջ երկայնքով՝ գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը և բնակավայրերը։ ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է թշնամու ագրեսիվ գործողություններն, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ կորուստներ է կրել։

“Ջերմ և անմիջական մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանն ու բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր”,- նշվել է հաղորդագրությունում: