Բավ է պառակտվել
24-03-2022 20:35

Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումն Արցախում կասեցվել է

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր», - ասվում է հաղորդագրությունում։

Հինգշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը ժամը 16։00-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը, իսկ Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգորթայն նկատառումներից ելնելով Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են։