Բավ է պառակտվել
02-11-2020 20:50

WarGonzo նախագիծը հրապարակել է քարտեզ և նշել Ղարաբաղում հակամարտության հինգ հիմնական իրադարձությունները (լուսանկար)

@MilitaryMaps վերլուծական ծառայությունը հատուկ @wargonzo նախագծի համար

01-02.11.20 ժամանակահատվածում Ղարաբաղում հակամարտության հինգ հիմնական իրադարձություններ MilitaryMaps-ի քարտեզի վրա.

1. Ալեքսանդր Կոցը հրապարակել է Քարին Տակի շրջանում սիրիացի զինյալ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին գերեվարելու տեսանյութը:
[տեսանյութի գեոտեղորոշումը հաստատված չէ]
Գրոհայինի գերեվարման վայրը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինուժը կարող էր փորձել կտրել Ստեփանակերտ - Կարմիր շուկա մայրուղին՝ ՔարինՏակ բնակավայրի տարածքում:

2. Նոյեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հարձակման սկսվելուց ի վեր առաջին անգամ Ադրբեջանը հաստատված կիրառել է Սու -25 գրոհիչ ինքնաթիռներ: Հարվածներից մեկը հասցվել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքին Մարտունու շրջանում :
[գեոտեղորոշումը հաստատված է]

3. Նոյեմբերի 1-ին Շուշիից արված իր ռեպորտաժում Սեմյոն պեգովը հայտնում է, որ նոյեմբերի 1-ի երեկոյան ադրբեջանական զինուժը չկարողացավ առաջ շարժվել դեպի քաղաք:
[գեոտեղորոշումը հաստատված է]
Նրանց առաջավոր խմբերը կանգնեցվել են, ինչն անուղղակիորեն հաստատվում է 31.10 թվագրված «Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ դիվերսանտների ոչնչացում» Anna-News- ի ռեպորտաժում:
Տեսանյութում ցուցադրված իրադարձությունների գեոտեղերոշումից կարելի է դատել, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան ադրբեջանական զինուժի առաջապահ ջոկատները գտնվել են Շուշիից մոտ 3 կմ հեռավորության վրա:
[գեոտեղորոշումը հաստատված է]

4. Հայտնվել է Ադրբեջանի ՌՕՈՒ ինքնթիռի կործանման տեսանյութ, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ լուրը:
[գեոտեղերոշումը հաստատված չէ]
Այս պահին հնարավոր չէ հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը:

5. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ջաբրաիլի շրջանի Չափրանդ, Հաջի Իսագլի, Գոշա Բուլագ // Զանգելանի շրջանի Դերե Գիլետաղ, Բոյուկ Գիլետաղ//Գուբադլի շրջանի Իշիկլի, Մուրադխանլի, Միլալի բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ԶՈւ լիակատար վերահսկողության մասին։
Բնակավայրերը հիմնականում տեղակայված են ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքի խորքերում և չեն վկայում որևէ էական առաջընթացի մասին:

[գեոտեղորոշումը հաստատված է մասամբ]

* իրադարձությունները նշվում են 02.11.20-ի ժամը 18: 00-ի դրութամբ (Մոսկվայի ժամանակով)