Բավ է պառակտվել
28-09-2020 23:02

Հակառակորդը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, մարդկային կորուստներն անցնում են 400-ից

Հյուսիսային, հարավային, հարավարևելյան ուղղություններով համառ մարտեր են ընթանում, խոշոր զրահատանկային տեխնիկայի փորձերը կասեցվում են՝ պատճառելով զգալի կորուստներ, ժամը 17.00-ի դրությամբ՝ հակառակորդն ունի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավել անվերադարձ մարդկային կորուստ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

Նա ասաց, որ հայկական կողմն ունի 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ, զոհերի թիվն ավելանալու միտում ունի, քանի որ տեղ չկա, որ հարաբերական հանգիստ լինի, բոլոր տեղերում թեժ մարտեր են ընթանում:

ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ դիրքային փոփոխություններ, այո, եղել են, գիշերը համառ մարտեր են մղվել, որոշ հատվածներում դիրքերի վերականգնում է եղել:  «Փոփոխությունը տեղի է ունենում ժամ առ ժամ»,- ասաց Արթուր  Սարգսյանը: 

Նա վստահեցրեց, որ բանակը թիկունքային, տեխնիկական և մարտական ապահովման առումով որևէ խնդիր չունի: