Բավ է պառակտվել
04-11-2020 17:55

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր (ֆոտո, տեսանյութ)

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն գրում է. "Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։
Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։"

Լուսանկարները` քիչ անց։

 

Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ հակառակորդի ուժերը հրետանային արկերից ինտենսիվորեն հրթիռակոծում են Շուշին:

Իր հերթին, Սեմյոն Պեգովը տեսանյութ է տեղադրել Շուշի քաղաքից և WarGonzo Telegram կանալում գրել, որ Արցախի Պաշտպանության բանակը մաքրում է Շուշիի շրջակայքը դիվերսանտներից: