Բավ է պառակտվել
14-10-2020 17:42

«Կուզեմ իրանց ոչխար զորքին փոխանցեն, որ դեռ շատ կհանդիպենք». Կապիտան Սանամյանը ողջ և առողջ է (Տեսանյութ)

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։
Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։