Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չպետք է միջամտեր Ղարաբաղում տիրող իրավիճակին, քանի որ բուն Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ-ն ստեղծված է անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։ Այս դեպքում Ղարաբաղի իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները՝ Հայաստանը չճանաչեց Ղարաբաղի անկախությունը և չընդգրկեց այն իր տարածքում։ Ըստ այդմ, այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իրավաբանորեն չի վերաբերում Հայաստանին, և տարօրինակ կլիներ պահանջել ՀԱՊԿ-ի միջամտությունն այս անկլավում»,- նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Բացի այդ, Պուտինը նշել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցության։ Նա ընդգծել է, որ երկիրը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին և շարունակում է աջակցել գագաթնաժողովում ընդունված բոլոր փաստաթղթերին։