Բավ է պառակտվել
20-05-2019 20:25

ՀՀ և Արցախի միջև լարվածության մասին խոսակցությունները արհեստական են Բակո Սահակյան

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
«Գիտեք՝ մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ խափանման միջոցը փոխելուն»,-ասաց Բակո Սահակյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է, թե`ոչ, Բակո Սահակյանը չպատասխանեց:
Հարցին՝ Մարտի 1-ին Արցախից զորք եկե՞լ է Հաայստան, Արցախի նախագահը նշեց,որ այդ թեմայով բազմաթիվ հայտարարություններ եղել են։
Հիշեցնենք,որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի ունեցել փակ հանդիպում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Արցախի նախագահը նշել է նաև, որ դեռևս Ստեփանակերտում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, որ յուրաքանչյուր կարևոր համարվող հարցի շուրջ պետք է լինեն հանդիպումներ ու քննարկումներ:

 

Արմինե Գևորգյան