Բավ է պառակտվել
01-09-2021 13:04

Ավերվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մակուն կամուրջը․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգել է, որ ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող (2020թ․աշնանային պատերազմից հետո՝ խմբ․) Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը։

Կազմակերպությունն իր թվիթերում տեղադրել է տեղանքի լուսանկարները։

«Կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ոչ մեծ շինությունը ծածկված է ծառերով, այդ պատճառով դժվար է նկատվում արբանյակային լուսանկարներում, բայց CHW–ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը։

Կամարաձև կամուրջը կառուցվել է 1890 թվականին կոպիտ սրբատաշ քարերից Իշխանագետ գետի վտակի վրայով: