Բավ է պառակտվել
17-03-2021 15:03

Ավիրվել է «Կանաչ ժամ» հայկական եկեղեցին Շուշիյում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնել է, որ ադրբեջանցիներն ավիրել են Շուշիի «Կանաչ ժամ» հայկական եկեղեցին։
«Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշի»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Գեղամյանը դա անվանել է «խաղաղասիրական բարև Ադրբեջանից»։
Շուշիի կենտրոնում գտնվող «Կանաչ ժամ» եկեղեցու գմբեթները տեսանելի էին քաղաքի գրեթե ցանկացած վայրից: Պատերին պահպանված արձանագրությունները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է 1847 թվականին: Ավելի վաղ այս վայրում կանգնած է եղել 18-րդ դարի Ղարաբաղցոց հինավուրց եկեղեցին: