Բավ է պառակտվել
16-12-2022 21:01

Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցությունները

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի (Լաչինի միջանցք) երթևեկությունը վերականգնելու շուրջ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ:
«ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետլ»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկագրում։

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում սադրանքներ չեն արձանագրվել:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ «կյանքի ճանապարհը»՝ Լաչինի միջանցքը արգելափակված է։ Սա միակ ճանապարհն է, որը կապում է 120 հազարանոց Արցախը Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Այս ամբողջ ընթացքում ԼՂՀ-ին անհրաժեշտ պարենամթերք, դեղորայք, էներգետիկ ռեսուրսներ և այլ կենսական նշանակության ապրանքներ մատակարարելու հնարավորությունը բացակայում է։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ադրբեջանական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը, որը վերսկսվեց միայն դեկտեմբերի 16-ին։