Բավ է պառակտվել
15-04-2021 15:44

Ռուս խաղապահներն ապահովում են Արցախի գյուղացիների անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովում են Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը սահմանազատման գծին (Ադրբեջանի հետ սահմանին) մոտ գտնվող գյուղատնտեսական հողերում։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են խաղողատունկը ռուսական սակրավորների կողմից պայթուցիկներից մաքրված դաշտերում», - հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

Մամուլի հաղորդագրության համաձայն, այս տարի խաղաղապահների շնորհիվ գարնանացանը կազմակերպվել է առանց խափանումների, և սպասվում է, որ աշնանը տեղի բնակիչները լիարժեք բերք կհավաքեն:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են 1960 հա տարածք, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25,5 հազար պայթուցիկ, որոնք ոչնչացվում են հատուկ պոլիգոնում պայթեցման միջոցով՝ պահպանելով անվտանգության պայմանները։