Բավ է պառակտվել
27-08-2021 10:29

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի բնակչության համար ջրամբարի կառուցման անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այդ օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Հիդրոինժեներները սկսել են Մարդակերտի շրջանում սահմանազատման գծի մոտ արհեստական ջրամբարի կատուցման համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքները։


«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ և այդ նպատակով դիմել ենք խաղաղապահ զորախմբի հրամանատարությանն` անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրեց ստորաբաժանում, որն այժմ ապահովում է ինչպես մեր ֆիզիկական, այնպես էլ աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին՝ ժամանակին ցուցաբերած աջակցության համար», - ասել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:
Ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ: