Բավ է պառակտվել
25-01-2023 22:05

Ռուս խաղաղապահները Հայաստանից մարդասիրական բեռներով երկու ավտոշարասյուն են ուղեկցել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանից Արցախ են ուղեկցել մարդասիրական բեռներով երկու շարասյուն, ասվում է ՌԴ ՊՆ հունվարի 25-ի ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ տեղեկագրում։
«Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով», - նշած է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահներն իրականացրել են Մարտունի և Ասկերան բնակավայրերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մթերային փաթեթներ բաժանելու մարդասիրական ակցիա։
«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անխափան երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ​​միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։

Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։

Հունվարի 17-ին շրջափակման պատճառով Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներ վերադարձան տուն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ներկայումս հանրապետությունում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնների համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։

Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ վատացել է. GALLUP International-ի հարցում
Ռուս խաղապահներն ապահովում են Արցախի գյուղացիների անվտանգությունը
Արցախում ցանկանում են, որ ռուս խաղաղապահները անժամկետ մնան․ ԱԳՆ ղեկավար
Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին մուտք գործել Արցախ
Արցախում ռուս խաղաղապահների ավտոմեքենա է պայթել, վիրավորվոլ է երկու զինծառայող․ լրատվամիջոց