Բավ է պառակտվել
13-12-2022 21:50

Ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների շարժը վերականգնելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը։