Բավ է պառակտվել
03-03-2021 10:41

Ղարաբաղում ռուսական սակրավորների կողմից վնասազերծվել է մոտ 25 հազար պայթուցիկ նյութ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմի կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ականազերծման ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծվել են ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություններ, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջա հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: