Բավ է պառակտվել
05-01-2023 17:35

Ռուբեն Վարդանյանը Արցախի ճգնաժամի կարգավորման միակ տարբերակ է համարում օդային միջանցքի բացումը

Օդային միջանցք բացելը որոշումն է, որ կարող է իսկապես կտրուկ փոխել իրավիճակը, հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Վստահ ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից եւ ԱՄՆ-ից շատ կարեւոր կլինի: Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կմուրջ բացելու հնարավորությունն է»,- նշել է նա NEWS.am-ի հետ զրույցում:
Խոսելով այն մասին, թե արդյոք առկա պաշարները կբավականացնեն, Վարդանյանը վստահեցրել է՝ «կդիմանանք», բայց պետք է պատրաստ լինել երկար շրջափակման։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 25-րդ օրը
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։

Ռուբեն Վարդանյանը՝ հայկական Արցախը երջանիկ դարձնելու, ցավոտ որոշումների ու կառավարության ձևավորման սկզբունքների մասին
Ռուբեն Վարդանյանի ուղերձը արցախցիներին (31.12.2022)
Ռուբեն Վարդանյանը՝ գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում. Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել