Բավ է պառակտվել
11-01-2023 19:34

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության երեք նպատակը

Արցախի պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին, նախանշել է ստեղծված իրավիճակում երկրի համար կարևորագույն ուղղությունները։

«Պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, ապահովել անվտանգությունը և աշխատել, որպեսզի Արցախը հայտնվի արտաքին աշխարհի ուշադրության կենտրոնում»,- թվարկեց Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ առաջիկայում այդ նպատակների իրագործմանն են ուղղվելու բոլորի և, մասնավորապես, Արցախի ԱԳՆ ջանքերը։

Ղազարյանը մինչ նշանակումը զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի Մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Արցախի շրջափակումով պայմանավորված՝ նորանշանակ նախարարն իր գործունեությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետությունից։