Բավ է պառակտվել
15-01-2023 12:08

Ռուբեն Վարդանյանը կոչ է արել անձնական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանին, Եվրոպային, ԱՄՆ-ին կոչ է արել անձնական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ՝ Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան ​​պետք է հայտարարությամբ հանդես գան, որ դա [միջանցքի փակումը] սեփական հողում ապրող մարդկանց վրա ճնշում գործադրելու անընդունելի մեթոդ է, ստիպել նրանց ձմռանն ապրել նման պայմաններում պայմաններում։ Հանրապետության [Ադրբեջանի] ղեկավարության վրա ճնշում գործադրելու բազմաթիվ մեխանիզմներ կան․ պատժամիջոցներ անձամբ ղեկավարների, հանրապետության ղեկավարների ընտանիքների, նման որոշումներ կայացնող և նման գործողություններ իրականացնող մարդկանց նկատմամբ։ Կան հնարավորություններ, այդ թվում՝ նույն հանրապետությունում միջոցառումներ անցկացնելուց հրաժարվելը»,- RTVI-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարարը։

Նրա խոսքով, «ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը, և Ամերիկան ​​մեծ թվով հարցեր ունեն այն մասին, թե արդյոք Ադրբեջանը ղեկավարող ավտորիտար ռեժիմն ընդհանրապես կարող է ներգրավվել միջազգային հաղորդակցության քաղաքակիրթ ձևաչափում»։

Վարդանյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծվել է շատ բարդ ու ծանր հումանիտար իրավիճակ. տարածաշրջանի բնակիչները ստիպված են ապրել առանց վառելիքի, սննդի և կապի։

«Հիմա ձմեռ է, եղանակը բավականին ցուրտ է, շրջափակումն արդեն 33 օր է շարունակվ, և ոչ միայն սննդամթերք, դեղորայք ու վառելիք չկա, այլև ողջ տնտեսությունն է հիմնականում կանգ է առել։ <...> Շատ մեծ թվով մարդկանց ընտանիքները բաժանվել են, մի մասը մնացել է Հայաստանում, մի մասը՝ Արցախում։ Ցավոք, իրավիճակը չի բարելավվում։ Մի քանի օր առաջ ինտերնետն անջատվել էր գրեթե ամենուր, բացառությամբ մի քանի կառավարական շենքի և սակավաթիվ այլ վայրերի։ <...> բնակչությունը մեծ տոկունությամբ է ընդունում նաև այս մարտահրավերը և բավականին համարժեք դիմակայում այս շրջափակմանը»,- նշել է պետնախարարը։