Բավ է պառակտվել
16-10-2020 15:13

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են այս տարվա հուլիսին. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ

Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ Սու-25 ինքնաթիռ: Հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

«Ասուլիսից 10 րոպե առաջ ստացանք տեղեկատվություն, որ հակառակորդի հերթական Սու-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ մեր ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները:

Անդրադառնալով  F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների մեր օդային  տարածքում հայտնվելուն, ասաց, որ  այդ ինքնաթիռները  հայտնվել են դեռևս հուլիսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական  զորավարժությունների նախապատրաստման ժամանակ: 

ՀՕՊ զորքերի պետի տեղակալի խոսքով՝ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել:

«Ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով՝  հիմնականում թիրախավորելով Գյանջա, Վարդենիս, Գյանջա - Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները:

Զորավարժություններից հետո ինքնաթիռները Թուրքիա չեն վերադարձել և մնացել են Գյանջայի օդանավակայանում։ Դրանից հետո էլ սեպտեմբերի 23-ին Թուրքիան իրականացրել է F-16–ների հերթափոխ, իսկ վերաթռիչքը Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի տարածքով է կատարվել։ Դրանից հետո այդ ինքնաթիռները սկսել են մասնակցել մարտական գործողություններին։

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հանդես եկան թուրքական ավիացիայի մասնակցության մասին հայտարարությամբ, նրանք մարտավարությունը փոխեցին։ Թուրքական կործանիչները հոկտեմբերի 3-ից Գյանջայից տեղափոխվել են Գաբալա։ Եթե մինչ այդ թուրքական ՌՕՈՒ-ն առանձին գործողություններ էր կատարում, ապա դրանից հետո սկսել են գործել Ադրբեջանի ավիացիայի հետ։ Դա կատարվում է հետևյալ կերպ։ Թուրքական կործանիչների մեկ կամ երկու զույգ հերթապահում է Մինգեչաուրում։ Նրանց աջակցում են հետախուզության և Թուրքիայի տարածքի օդում հեռավար տեղորոշման միջոցները։ Հետո ադրբեջանական Սու-25-ն ուղղվում է դեպի Մինգեչաուր։ Մի քանի շրջան կատարելով՝ բաժանվում են։ Ադրբեջանական 1 կամ 2 Սու-25 զբաղեցնում է F16-ի տեղը, իսկ վերջիններն ուղղվում են դեպի Մարտակերտ հարվածներ հասցնելու։

Վերլուծելով թուրքական կործանիչների գործողությունները՝ եկել ենք այն եզրակացության, որ դրանք կատարում են Ադրբեջանի ՌՕՈՒ-ի գործողությունների շտկման խնդիր, նպաստում են հարվածներ հասցնելուն և քողարկելուն»։

Արմինե Գևորգյան