Բավ է պառակտվել
26-06-2019 13:33

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակել է երկրի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար, տեղեկացվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

“Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:”,- ասված է նախագահի կայքում։

Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2019թ հունիսի 11-ին Վիտալի Բալասանյանի հրաժարականից հետո։ Բալասանյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2016թ նոյեմբերի 3-ից։ Ըստ շրջանառվող լուրերի, նա հրաժարվել է պաշտոնից Հայաստանի իշխանությունների ճնշման տակ, սակայն Բալասանյանն անձամբ իր հրաժարականը բացատրել է երկրում նախընտրական գործընթացներին մասնակցելու մտադրությամբ։