Բավ է պառակտվել
25-11-2020 20:19

Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց բանաձևը, որը կոչ է անում երկրին ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Սենատը ընդունեց բանաձևը, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Սենատը բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ 305 կողմ, 1 դեմ։

Հիշեցնենք, որ բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ։ Ֆրանսիայի կառավարությունը պարտավոր է դիտարկել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը։

“Մենք, վերջապես, պահանջում ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն”,- ասել է Քրիստիան Կամբոն։

“ԼՂՀ ճանաչման հարցը պետք է լինի կենտրոնականը բանակցությունների ընթացքում, որպեսզի ապահովվի բնակչության անվտանգությունը։ Սա պարտադիր պայման է հանդիսանում”,- ասել է սենատոր Գիյոմ Գենտարը։

Էլիան Ասասիի հզոր ելույթը։ Նա ներկայացնումէ հակամարտության պատմությունը, Թուրքիայի ներգրավվածությունը և Ֆրանսիայի դերը։

“ԼՂՀ-ի ճանաչման կոչով բանաձևը տորագրվել է խորհրդարականների մեծամասնության կողմից”,- սենատոր Օլիվիե Սիգոլոտտի։

“Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։ Սա Արցախի բնակչության պաշտպանությանն ուղղված առաջին քայլն է”,- սենատոր Պատրիկ Կաներ։

“Արցախը հայկական հող է թե պատմականորեն, թե մշակույթով․ Երկիրը չափսերով փոքր է, բայց հսկայական՝ իր պատմությամբ և մշակույթով”,- ասել է Վալերի Բուայեն։

“Մեր բարեկամ հայերը չեն հասկանա, եթե Ֆրանսիան չմեկնի օգնության ձեռք։ Կոչ եմ անում հավանություն տալ ԼՂՀ-ի ճանաչման բանաձևին”,- սենատոր Ժիլբեր-Լյուկ-Դևինա։

“Միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիան օժանդակել է Ադրբեջանին, այդ թվում՝ ջիհադիստներ տեղափոխելու հարցում։ Ֆրանսիան դա չի հանդուրժում”- Ֆրանսիայի բնակարանային շինարաության նախարարի տեղակալ Էմանուել Վալոն։