Բավ է պառակտվել
19-08-2020 15:19

Երբ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունն ըստ Սերժ Սարգսյանի

Եթե ապրիլյան պատերազմում ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա Հայաստանը անպայման ճանաչելու էր Արցախի անկախությունը: Այս մասին խոստացված ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես համոզված եմ, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը»,- շեշտեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր, բայց եթե երկարաձգվեին, ապա Հայաստանն անպայման ճանաչելու էր Արցախի անկախությունը

«Այդպիսով ակնհայտ էր դառնալու, որ հաստատակամ ենք իրագործել խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - ընդգծեց նախկին նախագահը։
Սերժ Սարգսյանը նկատեց՝ այսօր այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է: «Ապրիլյան պատերազմը ռազմաքաղաքական մեծ իրադարձություն էր, որն ազդեցություն ունեցավ մեր ներքին և արտաքի քաղաքական օրակարգերի վրա: Այն շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անվտանգության հետ, ուստի դա մեր ժողովրդի կենսական հարցերից մեկն է: Ապրիլյան պատերամզը շատ սերտ շաղկապված է բանակցային գործընթացի հետ, որն այսօր փակուղի է մտել, կամ ընթանում է այնպես, որ ավելացնում է պատերազմի վտանգը», - նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագծին, որը պատրաստ է և համապատասխան հաստատությունում է, ապա երրորդ նախագահը վստահ է, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի.
«Ուստի, դա պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է», - հավելեց նախկին նախագահը:

 

Արմինե Գևորգյան