Բավ է պառակտվել
31-10-2022 10:56

Արցախը պահպանելու հնարավորություն կա․ ԱԳՆ ղեկավար

Արցախը պահպանելու հնարավորություն կա։ Այս մասին կիրակի Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մեզ համար անընդունեի է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող ցանացած փաստաթուղթ։ Մենք կարող ենք պաշտպանել Արցախը։ Մենք ունենք այդ ներուժը։ Մենք միասին կպաշտպանենք ու կպահպանենք Արցախը՝ չնայած դժվարություններին։ Արցախը պահպանելու հնարավորություն կա։ Մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերը տարածաշրջանում և խաղաղապահների դժվարին առաքելությունը։ Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը եղբայրական են՝ դա ուղղված չէ որևէ այլ պետության դեմ։ Մենք նման իրավունք չունենք, քանի որ կա Սփյուռքը։ Եկեք համախմբվենք ու չհուսահատվենք»,- ասել է Բաբայանը։

Նա վստահեցրել է, որ չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում։

Կիրակի ավելի վաղ Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, ըստ որի Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։