Բավ է պառակտվել
07-09-2019 22:39

Իրավիճակը մարտական դիրքերում․ Արցախի ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն առաջնագծում մեկ շաբաթվա ընթացքում

Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտող ուժերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով, այդ ժամանկահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
“Պաշտպանական բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար”,- նշվել է հաղորդագրությունում: