Բավ է պառակտվել
12-08-2022 09:51

Արցախում իրադրությունը շփման գծում կայուն է, բայց լարված․ ՊՆ

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն, հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ: