Բավ է պառակտվել
31-03-2022 10:21

Իրադրությունն Արցախի առաջնագծի ողջ երկայնքով մնում է լարված․ Տեղեկատվական շտաբ

Մարտի 30-ի լույս 31-ի գիշերըю մինչև առավոտյան ժամը 10.00-ն Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը չի փոխվել՝ շարունակելով մնալ լարված, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: