Բավ է պառակտվել
04-04-2022 16:33

Իրադրությունն Արցախում կարող է ցանկացած պահի սրվել․ Հայաստանի ՊՆ

Իրադրությունն Արցախում շարունակում է կայուն լարված մնալ, ասել է խորհրդարանում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողներին։

«Փառուխում իրավիճակն անփոփոխ է։ Ներկայացված տեղեկատվության առումով փոփոխություններ չկան»,- ասել է նա։

Փոխնախարարը նշել է, որ այս պահին Արցախում մեծ բախումներ չկան, սակայն ընդգծել է, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա։

«Այս հանգստությունը շատ փխրուն է»,- ասել է նա։

Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Մարտի 26-ին հակառակորդն Արցախի արևելյան սահմաններում առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել. Հակառակորդը կրել է մեծ կորուստներ, հայկական կողմն ունի երեք զոհ և 15 վիրավոր։

Մարտի 28-ի գիշերը Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, օրվա ընթացքում դիրքային փոփոխություներ չեն եղել։ :Շարունակվում է աշխատանքը ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ադրբեջանական զինված ուժերն իրենց ելման դիրքեր վերադարձնելու նպատակով: