Բավ է պառակտվել
05-06-2021 10:40

Ճանապարհատրանսպորտային միջադեպ է տեղի ունեցել խաղաղապահների և Ղարաբաղի քաղաքացիների միջև, մանրամասները ճշտվում են․ ԱԱԾ

Անցկացվում է ծառայողական քննություն միջադեպի մանրամասները և ԱԱԾ ծառայողների առնչությունը պարզելու համար:
Ռուսական խաղաղապահ ուժերի և Արցախի քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև Արցախի ազգային անվտանգության ծառայության ծառայողներ, հայտնում են Ղարաբաղի Ազգային Անվտանգության Ծառայությունից։

Պատասխանելով Ղարաբաղի քաղաքացիների դեմ, իբր, «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լրատվամիջոցների հարցումներին, Ծառայությունը նշել է, որ խաղաղապահների և Արցախի քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև Արցախի ազգային անվտանգության ծառայության ծառայողները։ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անցկացվում է ծառայողական քննություն:

Ավռլի վաղ սոցիալական ցանցերում լուրեր էին հայտնվել, որ Ղարաբաղի ԱԱԾ ծառայողների ավտոմեքենաները վազանցել են խաղաղապահների շարասյունը, որոնք էլ, իբր, ավըոմեքենանրեը տեղափոխել են ճանապարհաեզր, ինչից հետո ղեկավարությունը հեռացրել է այդ աշխատակիցներին՝ որպես «անցանկալի»։