Բավ է պառակտվել
13-06-2019 20:49

Արցախի առաջնագծում զինվոր է զոհվել

Արցախում զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից։

Ինչպես տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հունիս 13-ին, ժ․17։05-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

“Արցախի պաշտպանական գերատեսչությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին”,-նշվել է հաղորդագրությունում։