Բավ է պառակտվել
11-10-2017 11:28

Նխօրեին Հայաստանում թշնամու կրակից զինծառայող է զոհվել

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 10-ին հյուսիս- արևելյան ուղղությամբ տեղակայված ռազմական ստորաբաժանումներից մեկի պաշտպանական հատվածում թշնամու գնդակից մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանը՝ ծնված 1998թ.:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով իրականացվում է քննություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։