Բավ է պառակտվել
22-12-2022 19:04

Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ։

Ընդլայնված նիստի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմա-քաղաքական վիճակը:
Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:
Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել: